05/09/2015 14:36
Ռադովան Չուրչիչ. Հայաստանի հավաքականը որակ ունեցող թիմ է
Եվրո-2016-ի որակավորման փուլի շրջանակներում Սերբիայի հավաքականը սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասավ Հայաստանի ընտրանու նկատմամբ։ Մրցակցի գլխավոր մարզիչ Ռադովան Չուրչիչը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ կարծիք է հայտնել հանդիպման մասին։
«Մենք դաշտի միջին հատվածում որոշ խնդիրներ ունեցանք Հայաստանի հավաքականի խորքային փոխանցումների և ֆուտբոլիստների դիրքերի փոփոխության պատճառով։ Երկրորդ խաղակեսում, կարողանալով ընտելանալ դրան, մենք կարողացանք չեզոքացնել այդ խնդիրները։ Հայաստանի հավաքականը որակներ ունեցող թիմ է։ Մենք ցանկանում էինք հաղթել և երեք միավոր վաստակել։ Մենք երեք նոր խաղացող ունեինք, ովքեր լավ դրսևորեցին իրենց, և մենք կարողացանք դա որպես առավելություն օգտագործել։ Շարունակելու ենք աշխատել մեր խաղի որակը բարելավելու ուղղությամբ»,- ասել է Չուրչիչը: