05/09/2015 11:34
Վարդան Պետրոսյանի առաջին ներկայացումը կլինի բանտարկյալների կյանքի մասին
Դերասան Վարդան Պետրոսյանին արդեն կարող ենք հանդիպել փողոցում և ինչու չէ՝ որոշ ժամանակ անց դիտել նրա նոր ներկայացումը, որը կլինի բանտարկյալների կյանքի մասին։ Նրան արդեն տեղափոխել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ պատիժը կկրի բաց ռեժիմով՝ առավոտյան կարող է գնալ աշխատանքի և ՔԿՀ վերադառնալ երեկոյան։
Հայտնվելով դրսում՝ նա զրուցել է լրագրողների հետ.
«Առաջին ներկայացումը շատ զարմանալի ներկայացում կլինի և կվերաբերի մարդուն ու մարդու հավատին, հավատն առ Աստված։ Ծրագրեր շատ կան, երկու տարին շատ երկար ժամանակ էր մտածելու և ծրագրեր կազմելու համար»,-ասել է Վ. Պետրոսյանը։