05/09/2015 13:40
Այսօր երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 5-9-ին շրջանների զգալի մասում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԱԻՆ լրատվական բաժնից:
Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն այսօր էապես չի փոխվի, սեպտեմբերի 6-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև՝ կբարձրանա:
Այսօր ցերեկը սպասվում է +32+34, երեկոյան՝ +25+27, սեպտեմբերի 6-ի գիշերը՝ +18+20 աստիճան ջերմություն: