05/09/2015 10:00
Մի հարսանիքից դեռ ուշքի չեկած՝ հայ քաղաքական էլիտան կմասնակցի մեկ այլ հարսանիքի
Մի հարսանիքից դեռ ուշքի չեկած՝ հայ քաղաքական էլիտան կմասնակցի մեկ այլ հարսանիքի։ «Հրապարակի» տեղեկություններով, սեպտեմբերի 26-ին կկայանա Երևանի նախկին քաղաքապետ, «Գազպրոմբանկի» առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանի որդու՝ Տիգրանի հարսանիքը։ Պսակադրությունը կկայանա ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կառուցած Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, իսկ խնջույքը, բնականաբար՝ «Ֆլորենս» ռեստորանում։
«Հարսանիքին, ամենայն հավանականությամբ, կմասնակցի նաև «Տաշիր գրուպի» ղեկավար Սամվել Կարապետյանը, ում երեխաների քավորն է Կարեն Կարապետյանը։ Ասում են, թե Տիգրանի ընտրյալը հասարակ ընտանիքից է, երիտասարդներն իրար վաղուց են ճանաչել։ Հարսանիքի քավորը ևս, թերթին հասած լուրերի համաձայն, հանրությանը հայտնի անձ չէ, Կարեն Կարապետյանի որդու ընկերն է»,- գրել է թերթը: