05/09/2015 12:12
Սևանի բնակչուհին թողել է իր 4 երեխաներին և հեռացել տանից
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է 4 անչափահաս երեխաների նկատմամբ ծնողական պարտականությունները չկատարալեւո մեջ մեղադրվող 1979 թ. ծնված Սևանի բնակչուհու դեմ հարուցված քրեական գործը: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ ամբաստանյալ Արփինե Առաքելյանին առաջարված մեղադրանքի՝ նա, խնամքի տակ ունենալով 4 անչափահաս երեխա, 2014թ. սեպտեմբեր ամսից մինչև 2015թ. մարտ ամսվա կեսերն ընկած ժամանակահատվածում, թողնել-հեռանալով իր ընտանիքից և համատեղ բնակվելով Գ. Հայրապետյանի հետ, չի կատարել իր երեխաների դաստիարակության օրենքով նախատեսված իր ծնողական պարտականությունը։
Նրան մեղադրանք է առաջդրվել ՀՀ քրեական օրենսգրքի 170 Հոդվածի 1 մասի հատկանիշներով:
Ա. Առաքելյանը առաջադրված մեղադրանքներում իրեն ճանաչել է մեղավոր և միջնորդել կիրառել արագացված դատաքննություն:
Արփինե Արտաշի Առաքելյանը ամուսնու` Արմեն Ռազմիկի Հարությունյանի մահից հետո /18.08.2008 թվական/, իր խնամքի տակ ունենալով, չորս անչափահաս և դեռահաս երեխա, 2014 թվականի սեպտեմբեր ամսից մինչև 2015 թվականի մարտ ամսվա կեսերն ընկած ժամանակահատվածում թողնել-հեռանալով իր ընտանիքից և բնակվելով Սևան քաղաքի 5-րդ միկրոթաղամասի թիվ 7-րդ շենքի 2-րդ բնակարանում` նույն բնակարանի բնակիչ Գարիկ Սլավիկի Հայրապետյանի հետ համատեղ` չի կատարել իր երեխաների դաստիարակության ՀՀ ընտանեկան օրենսգրքի 51-րդ հոդվածով նախատեսված իր ծնողական պարտականությունները, այն է` հոգ չի տարել իր երեխաների առողջության, ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացման և կրթություն ստանալու ապահովման մասին:
Դատարանն ամբաստանյալ Արփինե Արտաշի Առաքելյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ է արձանագրում անկեղծորեն զղջալը, նախկինում դատված չլինելը, խոստովանական ցուցմունքներ տալը, պարտավորվելը ծնողական պարտականությունները կատարելու մասին, ինչպես նաև նրա սեռը:
Դատավճռի համաձայն՝ Արփինե Առաքելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 170-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման 1 /մեկ/ տարի ժամկետով` առանց որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով:
ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն` նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան 1 /մեկ/ տարի ժամկետով` նրա վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դնելով բնակության վայրի այլընտրանքային պատիժների կատարման բաժնի համապատասխան բաժանմունքի վրա: