05/09/2015 11:58
Ուսումնական տագնապ՝ Տավուշի և Սյունիքի մարզերում
Այսօր Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում անցկացվող «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների սցենարով ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ժամը 10.07-ին և Տավուշի մարզի Իջևան քաղաքում ժամը 10.15-ին ազդարարման շչակների միջոցով հնչեցվել է «Օդային տագնապ» ուսումնական ազդանշան: Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունից:
«Տագնապի ազդանշանը տրվել է զորավարժության շրջանակներում և խուճապի մատվելու կարիք չկա»,- ասվում է հաղորդագրության մեջ: