05/09/2015 14:50
Ֆրանսիացի պատգամավորներն Արցախում մարտական հենակետեր են այցելել
Նախօրեին Արցախ ժամանած Ֆրանսիայի Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության անդամներն այցելել են ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր: Այս մասին տեղեկանում ենք ՊԲ մամուլի ծառայությունից:
Առաջնագծում ֆրանսիացի խորհրդարանականները հետաքրքրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախականությամբ, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին և առաջնագծում մարտական հերթապահության կրման առանձնահատկություններին: