02/10/2015 16:16
ԱՄՆ. Ռուսական ռումբերը հարվածում են բոլորին, բացի՝ ԻՊ-ից
Սպիտակ տունը կոչ է արել Ռուսաստանին ավելի ճշգրիտ կիրառել օդային հարվածները, որոնք ուղղված են Սիրիայում «Իսլամական պետությանը»:
BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջոշ Էռնեստը հայտնել է, որ նախօրեին տեղի ունեցել հեռուստակամուրջ երկու երկների միջև: Երկու երկրների ռազմական ուժերի բանակցությունները վերաբերում են առաջին հերթին ամերիկյան օդաչուների անվտանգությանը:
Մամուլի խոսնակն անհանգստություն է հայտնել, որ ռուսական ինքնաթիռները հարվածներ են հասցրել այն տարածքների վրա, որտեղ հայտնի չէ կան արդյոք ԻՊ գրոհայիններ:
Աղբյուրը հաղորդում է, որ ռուս պաշտոնյաներն արդեն իսկ հերքել են, որ ռուսական օդային հարվածներից սպանվում են Սիրիայի խաղաղ բնակիչները: Նրանք պնդել են, որ բոլոր տուժած թիրախներն առնչվում են «Իսլամական պետության» հետ: