02/10/2015 14:14
Օբամայի ելույթից կարելի է ենթադրել՝ միայն ԱՄՆ-ում չեն ուզում վերատադրվել. Գ. Սահակյան
Ես չեմ տիրապետում Սարգսյան-Օբամա հանդիպման մանրամասներին: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է, որ այդ հանդիպմանը քննարկված լինեն սահմանադրական բարեփոխումները, ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Լրագրողի դիտարկմանն՝ Օբաման հայտարարել է, որ չի կարելի փոխել Սահմանադրությունը հանուն իշխանության պահպանության, Գ. Սահակյանը հակադարձեց, թե ԱՄՆ-ի նախագահի ելույթից կարելի է ենթադրել, որ միայն ԱՄՆ-ում չեն ուզում վերատադրվել.
«Այսինքն` ամբողջ աշխարհը, բացի Ամերիկայից, իրենց իշխանությունը երկարաձգում են: Եթե երկարաձգում են, ուրեմն ավելի դրական է դա»: