02/10/2015 12:56
Կանխվել է ադրբեջանական ԶՈՒ կողմից ձեռնարկված՝ սահմանի խախտման փորձը
Հոկտեմբերի 1-ին, ժամը 22:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում` Երասխի ուղղությամբ, հայկական կողմի համար անհայտ պատճառներով Նախիջևանում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումնրից մեկի կողմից ձեռնարկվել է պետական սահմանի խախտման փորձ, որն արդեն իսկ նկատվել է միջդիրքային տարածությունում և կանխվել է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից: Տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում հակառակորդը հետ է նահանջել: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից:
ՀՀ պաշտպանության նախարարությունը նախազգուշացնում է, որ հայ-ադրբեջանական պետական սահմանի նախիջևանյան ուղղությամբ լարվածության բացակայության պայմաններում հակառակորդի կողմից իրադրությունը սրելու փորձերը խստագույնս պատժվելու են: