02/10/2015 14:42
Ա. Արշակյան. ՌԴ-ն փորձում է ոչ միայն պաշտպանել Ասադին, այլև՝ պահպանել նրա իշխանությունը
Ասադը մոտ ապագայում կհեռանա ու կհեռանա, հավանաբար, խաղաղությամբ: Ասուլիսում կարծիք հայտնեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Միևնույն ժամանակ նա նկատեց, որ Ասադին արդեն իսկ կարելի է հեռացած նախագահ համարել՝ նրան չի ներվի իր իշխանության ընթացքում սպանված 300 հազար քաղաքացիների կյանքը:
«Նման բաները չեն մոռացվում … թեև Ռուսաստանը հիմա փորձում է ոչ միայն պաշտպանել Ասադին, այլև՝ պահպանել այդ իշխանությունը»,- նկատեց նախկին պատգամավորը:
Այս կոնտեքստում բանախոսը ողջունելի որակեց, քանի որ այդ հանդիպմամբ կոնֆլիկտը փոխարինվեց ներգրավվածությամբ և համերաշխությամբ:
Բանախոսն անդրադարձավ նաև սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովին Սերժ Սարգսյանի՝ խաղաղպահ առաքելության մասին դրույթներին՝ նկատելով, որ եթե խնդիր է դրված ԼՂՀ ստատուս քվոն փոխել կողմերից որևէ մեկի օգտին, ապա դա անպայման կարվի, թեկուզ դրա անունը դրա դրվի խաղաղապահ զորքերի տեղակայում: