02/10/2015 11:52
Սահմանամերձ գյուղերի մի շարք դպրոցներ կստանան ուսումնական գույք և համակարգիչներ
Սահմանամերձ գյուղերի այն դպրոցներում, որտեղ լարվածության պատճառով դասերն ընդհատվել էին, ՀՀ ԿԳ նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի լավագույն մասնագետների մասնակցությամբ կկազմակերվեն լրացուցիչ դասընթացներ: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Բացի այդ՝ նախարարը տեղեկացնում է, որ մի շարք դպրոցներ կստանան ուսումնական գույք և համակարգիչներ։