02/10/2015 19:22
Պատժիչ գործողություն՝ զոհված զինվորների հուղարկավորության օրը (Տեսանյութ)
Ռեժիսոր Արշակ Զաքարյանն իր Facebook-յան էջում տեղադրել է մի տեսագրություն, որում պատկերված է հայ զինվորների պատժիչ գործողությունը հակառակորդի սանձարձակ գործողություններից հետո:
«Երբ պատերազմում կամ իրենց պարտքը հայրենիքի համար կատարելիս զոհվածին հանձնում են հայրենի հողին, զինվորական հուղարկավորության կարգերից մեկը վերջում համազարկով հրաժեշտ տալն է: Այս անգամ մեր տղաներին հողին հանձնելուց մեր ՊՆ և ՊԲ հրամանատարության հրահանգով օդ կրակելու փոխարեն տղաների ընկերները հնարավորություն ստացան պատժելու հանցագործ թշնամուն հենց այդ պահին... Այս տղաները երջանիկ են, որ իրենց շնորհվեց այդ պատիվը... Ձեր բազուկների ուժն անպակաս մեր սիրելի տղաներ...»,- գրել է ռեժիսորը:
Մանրամասները՝ տեսանյութում: