Ա. Զաքարյան. Ադրբեջանի ագրեսիան, խաղաղ բնակչության գնդակոծումը հանգեցրել են կարգավորման գործընթացի բարդացմանը

02/10/2015 14:50

Ա. Զաքարյան. Ադրբեջանի ագրեսիան, խաղաղ բնակչության գնդակոծումը հանգեցրել են կարգավորման գործընթացի բարդացմանը


ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ելույթ է ունեցել Մոսկվայում ընթացող «Արդի պայմաններում խորհրդարանների դերը միջազգային անվտանգության ապահովման գործում» խորագրով միջազգային խորհրդարանական չորրորդ համաժողովում: ՀՀԿ-ական պատգամավորի ելույթը ներկայացնում ենք ստորև.

«Հայաստանում շատ լավ են հասկանում հասարակական ու քաղաքական կյանքում անվտանգության ապահովման ու խաղաղ գոյակցության գինը։ Մեր սահմանամերձ բնակավայրերում ապրող հազարավոր ընտանիքների համար անվտանգության դեմ ուղղված մարտահրավերները ոչ թե տեսական, երևակայական վտանգներ են, այլ ամենօրյա սպառնալիք ու դաժան հանցագործություն` ուղղված խաղաղ բնակչության դեմ։
Երբ հարևան պետությունը գնդակոծում է քո դպրոցներն ու մանկապարտեզները, պատճառելով մարդկային զոհեր, ապա անվտանգության հարցը հասկանալիորեն դառնում է պետության ու հասարակության թիվ մեկ խնդիրը։

Այս հարցի շուրջ համագործակցությունը միջազգային հարաբերություններում ոչ թէ բարի կամքի դրսևորում պետք է լինի, այլ անհրաժեշտություն, որը բխում է բոլորի շահերից։ Հարգելի գործընկերներ, ես ուշադիր լսեցի տարբեր ռեգիոններից ու երկրներից ժամանած մեր գործընկերների ելույթները, և պետք է ասեմ, որ դժվար է չհամաձայնվել այստեղ բարձրացված մտահոգությունների հետ։
Վերջին տարիներին միջազգային քաղաքականության մեջ մեծապես աճել է միջխորհրդարանական կապերի դերն ու նշանակությունը: Սակայն, չնայած, առկա միջխորհրդարանական համագործակցության բարձր մակարդակին, դեռևս առկա է գործունեության հսկա դաշտ` զարգացման հետագա մեծ պոտենցիալով:

Մեր օրերում մարդկությունը կանգնած է անվտանգության նոր չափումների առջև: Ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում «անվտանգություն» հասկացությունը՝ գոյությանը սպառնացող աղբյուրներից պաշտպանվելու կարողությունն է, որն ուղղակի կապվածություն է ապահովում ազգային անվտանգության և միջազգային անվտանգության հասկացությունների միջև :
Այս համատեքստում, բացի քաղաքական երկխոսությունից, առանցքային նշանակություն ունի նաև միջխորհրդարանական համագործակցությունը՝ սահմանված քաղաքականության, միջազգային անվտանգության, զինաթափման և սպառազինությունների վերահսկման ոլորտներում:
Ներկայիս աշխարհում զարգացման գործընթացները դարձել են ավելի բարդ ու վտանգավոր` բնապահպանական գլոբալ փոփոխություններից, հարկադրված և անօրինական միգրացիայից մինչև քաղաքական և տնտեսական ճգնաժամեր:
Պայքարը ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ խթանում է տարածաշրջանում նոր գործընթացների իրացման դինամիկան, և նույնիսկ հակասությունների աննշան հանգույցները, առանձին հրահրումները ունակ են ստեղծել խնդիրներ՝ միջազգային համակարգի և ազգային անվտանգության համար:

Միջազգային ահաբեկչության ակտիվացումը, կարծես թե, ձևավորում է միջազգային հարաբերությունների նոր բնույթ:
Այն երևաց նաև բոլորովին վերջերս կայացած ՄԱԿ-ի 70-ամյակին նվիրված բարձր վեհաժողովի ժամանակ։ Ստեղծված իրավիճակում նախկին աշխարհաքաղաքական մրցակիցները պետք է միավորեն իրենց ջանքերը` նոր մարտահրավերներին դիմակայելու գործում, ինչի դեմ պայքարում արդեն կիրառելի չեն սովորական գործածելի մեթոդները:

Միջազգային հանրության համար առկա նոր մարտահրավերները ստիպում են բազմաթիվ երկրների կառավարություններին և խորհրդարաններին լինել ավելի սերտ կապի մեջ և միասնական պատասխանատվություն կրել համընդհանուր անվտանգության համար:
Խորհրդարանական չափումներում, միջազգային կազմակերպությունները մշտապես իրականացնում են բազմակողմ խորհրդարանական բանավեճեր ամենատարբեր թեժ խնդիրների շուրջ, և ես համոզված եմ, որ բազմաթիվ քաղաքական որոշումների ընդունման ազդակները գալիս են հենց խորհրդարանական հարթություններից:

Եկել է ժամանակը, որ տարբեր պետությունների խորհրդարանականները իրենց գործունեության հիմքում դնեն միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմներին համապատասխան պայքարը ահաբեկչության դեմ` հարթակ դարձնելով միջազգային մարմինները, կիրառելով միջազգային պայմանագրերը, ինչպես նաև իրացնելով վերահսկողության և հարկադրման միջազգային մեխանիզմներ:
Լիահույս եմ, որ նմանատիպ միջազգային ֆորումները կարող են իրենց արդյունավետ ներդրումն ունենալ այսպիսի պատասխանատվության ցուցաբերման գործում:

Հայ խորհրդարանականները, հաստատելով իրենց հանձնառությունը միջազգային համընդհանուր ճանաչում ունեցող նորմերին և սկզբունքներին, ինչպես նաև ՄԱԿ-ի Կանոնդրության դրույթներին և Հելսինկիի Եզրափակիչ ակտին, կառուցողական և հավասարակշռված մոտեցում են ցուցաբերում ամենատարբեր ոլորտներում և ակտիվ համագործակցության կոչ են անում` ուղղված միջազգային անվտանգության պահպանմանն ու ամրապնդմանը, միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում ջանքերի ամրապնդմանը, առկա հակամարտությունների խաղաղ կարգավորմանը և հնարավոր հակամարտությունների կանխարգելմանը:

Մենք հայտնում ենք մեր անհանգստությունը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի կապակցությամբ: Միևնույն ժամանակ, դրանով հանդերձ, ցանկանում ենք ընդգծել, որ մեզ համար առաջնային է համարվում մեր տարածաշրջանի կայուն և խաղաղ զարգացումը:
Տարածաշրջանային մակարդակում մենք առանձնացնում ենք երեք հիմնական միջազգային կազմակերպություններ, որոնց հետ համագործակցությունը հակահաբեկչության դեմ պայքարի գործում մեզ համար կարևոր է: Այդ կազմակերպություններն են ՀԱՊԿ-ը, ԵԱՀԿ-ն և ՆԱՏՕ-ն։

Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին հանդիսանում է Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգի ապահովման ուղղություններից մեկը: Այս կապակցությամբ, ՀԱՊԿ շրջանակում, Հայաստանը մշտապես ջանքեր է գործադրում Հայաստանի հանդեպ հնարավոր ագրեսիայի կիրառման դեպքում հավաքական անվտանգության սկզբունքի իրացման, ինչպես նաև միջազգային ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գործում հատուկ օպերացիաների անցակցման համար:

Հայաստանը նաև ակտիվ կերպով ներգրավված է ԵԱՀԿ գործունության բոլոր երեք չափումներում, ինչպիսիք են ռամզա-քաղաքական, հումանիտար և տնտեսա – բնապահպանական համագործակցության ուղղությունները:

Ցանկանում եմ նաև ընդգծել ունիվերսալ և տարածաշրջանային միջազգային կազմակերպությունների դերը հանցագործությունների անպատժելիության վերացման գործում, ինչպես նաև ԵԱՀԿ դերը միջազգային մակարդակում` ուղղված հակամարտությունների խաղաղ կարգավորմանը և այդ համատեքստում նաև Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանը:
Մեր սահմաններում Ադրբեջանի կողմից ագրեսիայի ցուցաբերումը, խաղաղ բնակչության գնդակոծումը հանգեցրել են հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի բարդացմանը:

Այս համատեքստում, ցանկանում եմ նաև ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ միջազգային խորհրդարանական հարթակներից օժանդակելու կարևորությունը և կոչ անել չտրվել ադրբեջանական լոբբիին և ապատեղեկատվությանը:
Խորհրդարանականների պարագայում` իրականությունը առավել լավ պատկերացնելու համար, ճիշտ է նրանց` որպես անկախ և ազատ մարդկանց, այցելելությունը տարբեր հակամարտության գոտիներ և հանդես գալը ճշմարտության դիրքերից։

Միայն այսպես, խորհրդարանական հարթակներում, հնարավոր կլինի գտնել հատման կետեր և կառուցողական երկխոսություն ունենալ անվտանգության և կայունության ամրապնդման խնդիրների շուրջ»,- իր ելույթում մասնավորապես ասել է Արտակ Զաքարյանը:

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում 25/04/2024 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են 25/04/2024 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել 25/04/2024 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու 25/04/2024 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում 25/04/2024 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց 25/04/2024 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է 25/04/2024 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա 25/04/2024 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել 25/04/2024 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին 25/04/2024 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 25/04/2024 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին 25/04/2024 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» 25/04/2024 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել 25/04/2024 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» 25/04/2024 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է 25/04/2024 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց 25/04/2024 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ 25/04/2024 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան 25/04/2024 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր 25/04/2024 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ 25/04/2024 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան 25/04/2024 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր 25/04/2024 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն 25/04/2024 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան 25/04/2024 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում 25/04/2024 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 25/04/2024 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել 25/04/2024 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն 25/04/2024 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 25/04/2024 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը 25/04/2024 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը 25/04/2024 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 25/04/2024 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց 25/04/2024 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) 25/04/2024 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել 25/04/2024 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան 25/04/2024 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) 25/04/2024 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան 25/04/2024 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ 25/04/2024 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) 25/04/2024 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է 25/04/2024 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով 25/04/2024 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը 25/04/2024 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը 25/04/2024 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) 25/04/2024 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում 25/04/2024 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան 25/04/2024 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ 25/04/2024 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել 25/04/2024 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին 25/04/2024 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում 25/04/2024 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի 25/04/2024 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին 25/04/2024 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում 25/04/2024 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր 25/04/2024 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել 25/04/2024 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) 25/04/2024 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր 25/04/2024 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել 25/04/2024 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ 25/04/2024 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը 25/04/2024 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ) 25/04/2024 12:06 Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ 25/04/2024 12:00 Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի 25/04/2024 11:47 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ 25/04/2024 11:45 «Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ 25/04/2024 11:42 2024թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610 25/04/2024 11:40 ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև 25/04/2024 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը 25/04/2024 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ 25/04/2024 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել 25/04/2024 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև 25/04/2024 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) 25/04/2024 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է 25/04/2024 11:07 Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ (armlur.am) 25/04/2024 11:02 Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ 25/04/2024 11:00 Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է 25/04/2024 10:57 Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ 25/04/2024 10:55 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի 25/04/2024 10:51 Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի 25/04/2024 10:48 Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է 25/04/2024 10:41 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը

Տվյալ բաժնի վերջին նյութերը