02/10/2015 19:59
Արդարադատության նախարարությունն ակնկալում է UNICEF-ի հայաստանյան գրասենյակի աջակցությունը
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչային: Նախարարը բարձր է գնահատել Արդարադատության նախարարության և UNICEF-ի հայաստանյան գրասենյակի միջև առկա համագործակցության մակարդակն ու համատեղ իրականացված ծրագրերի կարևորությունը:
Նախարարությունից տեղեկանում ենք, որ Արփինե Հովհաննիսյանն այդ համատեքստում ընդգծել է 2015թ-ին երկու կառույցների միջև ստորագրված համաձայնագիրը, որի շրջանակում Արդարադատության նախարարությունն իրականացնում է «Երեխաների համար արդարադատության մատչելիության բարելավում Հայաստանում» ծրագիրը.
«Կարծում եմ՝ Արդարադատության նախարարությունն այս բնագավառում համակարգման գործառույթ իրականացնելու պատասխանատվություն պետք է ստանձնի»,- մասնավորապես ասել է արդարադատության նախարարն՝ այդ հարցում ակնկալելով UNICEF-ի հայաստանյան գրասենյակի աջակցությունը: