02/10/2015 18:43
Բակո Սահակյանը իր երախտագիտությունն է հայտնել ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնագետներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է ակադեմիկոս Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի մի խումբ մասնագետների՝ հաստատության տնօրեն Արմեն Տանանյանի գլխավորությամբ: Քննարկվել են ուռուցքաբանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր:
Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հաղորդում են, որ Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել անվանի մասնագետներին Արցախ հաճախակի այցելելու և բնակչությանը տեղում բժկական օգնություն ցուցաբերելու համար՝ նշելով, որ դա կարևոր դերակատարություն ունի հանրապետությունում բուժսպասարկման մակարդակի և մասնագետների որակավորման բարձրացման գործում:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, պաշտոնատար այլ անձինք: