02/10/2015 12:12
Բորուսիան ոչ-ոքի խաղաց ՊԱՕԿ-ի հետ, Մխիթարյանը խաղաց 65 րոպե
Եվրոպա լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը ՊԱՕԿ-ի հետ:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 65-րդ րոպեին: Խաղի 33-րդ րոպեին Մխիթարյանը դեղին քարտ էր ստացել:
Այսպիսով, C խմբում «Բորուսիան» 2 տուրերից հետո 4 միավորով առաջատարն է:
ՊԱՕԿ - «Բորուսիա» Դ.՝ 1:1
գոլերը՝ Մակ (34) - Կաստրո (72)