02/10/2015 17:47
Դեսպան. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության առաջնահերթություններից է լինելու
Հարավային Կովկասում հակամարտությունների, այդ թվում և Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության առաջնահերթություններից է լինելու: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Կիսլերը:
Առաջնահերթ, նշեց նա, պետք է կարգավորել ուկրաինական ճգնաժամը.
«Դա այսօր հանդիսանում է մեր կառավարության գլխավոր խնդիրներից մեկը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Գերմանիան բոլոր ջանքերը կգործադրի նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար:
Դեսպանի խոսքով՝ այսօր անչափ կարևոր է նվազեցնել լարվածությունը Ղարաբաղյան հակամարտության գոտում և պահպանել հրադադարի ռեժիմը: