02/10/2015 10:40
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 2-ին ժամանակ առ ժամանակ, 4-ի, 5-ի երեկոյան ժամերին և գիշերը շրջանների զգալի մասում, 3-ին հյուսիսային և արևելյան շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հոկտեմբերի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԱԻՆ լրատվական բաժնից:
Քամին` հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 2-5-ին կնվազի 3-5 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 2-ին ժամանակ առ ժամանակ, 4-ի, 5-ի երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 3-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հոկտեմբերի 2-ի ցերեկը սպասվում է +23+25, երեկոյան՝ +20+22, հոկտեմբերի 3-ի գիշերը՝ +11 +13 աստիճան ջերմություն: