02/10/2015 10:51
5.3 մագնիտուդ երկրաշարժ՝ Նախիջևանի սահմանին. զգացվել է Քաջարանում
Այսօր՝ ժամը 08:28-ին, տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 03:24-ին ՏԿԱԻՆ ՍՊԾ սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5.3 մագնիտուդով երկրաշարժ, որի Էպիկենտրոնը գտնվում է Նախիջևանի սահմանին` Քաջարանից 20 կմ հեռավորության վրա: Այս մասին հայտնում են ՏԿԱԻՆ-ից:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 39.260 և արևելյան երկայնության 45.970 (Նախիջևանի ԻՀ):
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժը զգացվել է Քաջարան քաղաքում: