02/10/2015 10:04
Էջմիածնի քաղաքապետարանը քաղաքի տոնի համար նախատեսված գումարը փոխանցել է սահմանամերձ Չորաթան գյուղին
Էջմիածնի քաղաքապետի և քաղաքապետարանի աշխատակազմի որոշմամբ 1 մլն դրամ գումարը, որ կոլեկտիվով հանգանակել էին հոկտեմբերի 8-ին՝ Էջմիածին քաղաքի տոնի միջոցառումների նպատակով, նվիրաբերվել է Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղին։ Ըստ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի՝ սա համեստ ներդրում է, որը սակայն արվում է ի սրտե։ Այս մասին գրել է «Հրապարակը»:
«Նկատենք, որ քաղաքների տոների համար նախատեսված գումարները սահմանամերձ գյուղեր ուղարկելու նախաձեռնության հեղինակները երևանցիներ են՝ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները, որին միացել էին նաև տարբեր գործիչներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ։ Սակայն Երևանի քաղաքապետարանը մերժեք այս առաջարկը և հայտարարեց, որ «Էրեբունի-Երևան» տոնակատարությունն իրականացվելու է և այդ նպատակով տրամադրված գումարները չեն հատկացվելու այլ նպատակների»,- հավելել է թերթը։