02/10/2015 12:47
Վաստակավոր շինարարի կոչումը կվերադարձվի շինարարներին
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց, որ Կառավարությունն առաջարկում է ավելացնել շինարարի վաստակավոր կոչում պարգևը համապատասխան օրենքում: Նախարարը բացատրեց, որ այս կոչումը միշտ եղել է, բայց 2007 թ-ին, շինարարները ներառվեցին տնտեսության վաստակավոր գործչի ոլորտում.
«Բայց ես չեմ հիշում մի դեպք, որ վերջին 8 տարիներին որևէ շինարար արժանացած լինի տնտեսության վաստակավոր գործչի կոչման: Ուստի խնդիրում եմ դրական արձագանքել այս որոշմանը և արժանին մատուցենք շինարարական կորպուսին»,- ասաց նա:
Հանձնաժողովը որևէ առարկություն, ըստ էության, չուներ, այնպես որ վաստակավոր շինարարի կոչումը վերադարձնելու հարցը կքննարկվի երկուշաբթի օրը մեկնարկելիք ԱԺ քառօրյա նստաշրջանում: