03/10/2015 09:28
Հրանտ Բագրատյան. ՀԷՑ-ի վաճառքը քայլ առաջ է
ՀԷՑ-ի վաճառքը քայլ առաջ է, քանի որ ձեռք բերողը մասնավոր ընկերություն է, իսկ մասնավորը չի թողնի, որ իրենից գողանան: Նման տեսակետ հայտնեց ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ պատասխանելով «168 Ժամի» հարցին, թե ինչպե՞ս է գնահատում գործարքը:
Ըստ Հ.Բագրատյանի՝ աուդիտը զուր է՝ ժամանակի կորուստ է, և ինքն ի սկզբանե դեմ է եղել դրան: Նա նշել է, որ անգամ կոպիտ հաշվարկով, եթե ՀԷՑ-ում ամեն ինչ նորմալ լիներ, և ՀՀ-ում էներգետիկ շուկա լիներ, սակագինը կլիներ 28-33 դրամի սահմաններում:
Հարցին, թե այս գործարքից հետո «բիբինների» հանցանքները կբացահայտվե՞ն, նախկին վարչապետը դժվարացավ պատասխանել. «Ես դա չգիտեմ: Եթե «Ինտեռ-ՌԱՕ»-ն խնդրի` իմանալ, թե ինչքա՞ն է գողացել ներկա ղեկավարությունը` կբացահայտվի, եթե չէ` չէ: Դա, համենայն դեպս, նոր սեփականատիրոջ խնդիրը չի, ինքը զրոյական բալանսով է գնելու հիմնարկը, վստահ եմ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: