03/10/2015 09:40
Լյուդմիլա Սարգսյանը կողմ է քվեարկելու սահմանադրական փոփոխությունների նախագծին. «Առավոտ»
«Ես կառանձնացնեի սահմանադրությունը և իշխանությունը. Մի բան է, երբ կուսակցությունը որոշակի վերաբերմունք ունի ներկայացված նախագծին, այլ բան՝ իշխանության հետ համագործակցությունը»,-«Առավոտին» ասել է ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը՝ արձագանքելով թերթի դիտարկմանը, որ «այո» ասելով սահմանադրական բարեփոխումների նախագծին՝ ինքը, փաստորեն, գործող իշխանության հետ է:
«Սահմանադրությունը երկրի հիմնական օրենքն է, որը եթե ընդունվում է, մի ողջ ժողովուրդ դրա ներքո պիտի ապրի տարիներ շարունակ: Ինչպե՞ս կարելի է անտարբեր մնալ մի գործընթացի, որը ժողովրդի ճակատագիրն է որոշում: Մեկը կարծում է, որ պետք է պահպանել գործող Սահմանադրությունը, մենք կարծում ենք, որ գործող Սահմանադրությունը շատ թերի չէր, նախագահական կառավարման համակարգը մինչև այս փուլը միգուցե ընդունելի էր, բայց կարող ենք նաև փաստել, որ գործող Սահմանադրությամբ ընտրություններ էին կեղծվում, իշխանությունը կարողանում էր վերարտադրվել: Նոր նախագծով առաջարկվող մեխանիզմները, կարծես, ավելի զսպող են. Միաբևեռ, մարդակենտրոն իշխանություն, որը իրեն չի արդարացրել, չի լինելու: Ճիշտ է փորձել կառավարման համակարգի փոփոխության միջոցով երկրում կառավարման բարքեր փոխել»,- ասել է նա: