03/10/2015 09:21
Արամեն, Արսեն Գրիգորյանը, Կամո Սեյրանյանը մասնացել են քրեական հեղինակություն քանաքեռցի Տույի դատին
Քրեական հեղինակություն քանաքեռցի Տույի՝ Արթուր Ղազարյանի, քրեական գործով դատական նիստին երեկ նրան սատարելու էին եկել հայտնի երգիչներ Արամեն, Արսեն Գրիգորյանը՝ Ասոն և դուդուկահար Կամո Սեյրանյանը:
«Հայկական ժամանակի» փոխանցմամբ՝ վերջիններս խուսափում էին տեսախցիկից: Դահլիճում ներկա գտնվող Տույի ընկերները նույնիսկ կատակում էին, որ այս նիստին միայն Նունե Եսայանն է պակասում:
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը սույն գործով վճիռը կհրապարակի հոկտեմբերի 5-ին: