03/10/2015 09:51
Իշխանությունը հարսանիք-քեֆերից աչք չի բացում
«Հրապարակում» կարդում ենք. «Իշխանությունը հարսանիք-քեֆերից աչք չի բացում։ Սեպտեմբերի 26-ին «Գազպրոմ բանկի» փոխնախագահ Կարեն Կարապետյանի որդու հարսանիքն էր, հոկտեմբերի 14-ին Կարեն Կարապետյանի որդունը կլինի, իսկ հոկտեմբերի 17-ին Հովիկ Արգամիչի և Գագիկ Նիկոլայիչի 2 թոռների՝ Արգամի զավակների կնունքն է։
Խնամիները մտածել են՝ քանի հեռուներից «տուսովկան» եկել է, մեկ էլ իրենց կնունքի համար չգնան-գան։ Արգամի քավորը Սամվել Կարապետյանն է»։