03/10/2015 12:21
156 հարց, 41 միջազգային պայմանագիր. ԱԺ քառօրյային ընդառաջ
ԱԺ ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 7 հարց: ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 156 հարց, 41 միջազգային պայմանագիր:
ԱԺ-ից տեղեկացնում են, որ հինգերորդ գումարման ԱԺ ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և հոկտեմբերի 5-8-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերի քվեարկությունը տեղի կունենա Ազգային ժողովի հոկտեմբերի 5-ի նիստում: