03/10/2015 09:15
«Թանկարժեք» բիոզուգարանների գումարով մարզերում հարյուրավոր սովորական զուգարաններ կարելի է կառուցել. «Առավոտ»
Այսօր հազարավոր զբոսաշրջիկներ այցելելու են Վայոց Ձոր՝ Արենի գինու փառատոնին մասնակցելու: Զբոսաշրջային ավտոբուսները տուրիստներին դեպի Սյունիքի և Վայոց ձորի մարզեր տանելիս սովորաբար կանգ են առնում Արենիի շուկայում, որպեսզի զբոսաշրջիկներն օգտվեն հայկական բերք ու բարիքից: Այս մասին գրել է «Առավոտը»:
Արենին Երևանից հարյուրավոր կիլոմետրեր հեռու է, և տուրիստները կարիք են ունենում բնական կարիքները հոգալու: Սակայն շուկայի հետնամասում գտնվող զուգարանն այնքան կեղտոտ ու անբարեկարգ է, որ այն տեսնելով՝շատերը գերադասում են զսպել կարիքները, օգտվողներն էլ որձկալով են դուրս գալիս: Տուրիզմը խթանելու համար վերջին տարիներին մեր երկրում ինչի փառատոն ասես՝ չեն կազմակերպում, սակայն ամենատարրական՝ զուգարանների հարցն այդպես էլ լուծում չի ստանում: Մինչդեռ ՀՀ կառավարությունը հազարավոր դոլարներ արժեցած «թանկարժեք» բիոզուգարանների գումարով մարզերում հարյուրավոր սովորական զուգարաններ կարող էր կառուցել: