03/10/2015 14:55
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Ջիգարխանյանին՝ 80-ամյա հոբելյանի առթիվ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին 80-ամյա հոբելյանի առթիվ: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։
«Դուք իսկապես պատկանում եք հայրենական մշակույթի ականավոր գործիչների թվին։ Ե՛վ կինոյում, և՛ թատրոնում Ձեր աշխատանքներից յուրաքանչյուրն ապրված է և զգացված Ձեր կողմից, յուրաքանչյուր կերպար բացված է իսկական վարպետի և ստեղծարարի խորությամբ և նուրբ հոգեբանությամբ: Կարևոր է, որ այսօր էլ Դուք ակտիվ մասնակցում եք հետաքրքիր ստեղծագործական նախագծերին, ղեկավարում եք տաղանդավոր համախոհների խումբը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Արմեն Ջիգարխանյանը հայտնի է «Բարև, ես եմ», «Եռանկյունի», «Տղամարդիկ», «Երբ գալիս է սեպտեմբերը», «Հարսնացուն հյուսիսից», «Անորսալիների նոր արծակները», «Հանդիպման վայրը փոխել չի կարելի», «Նիկոլո Պագանինի» և մի շարք այլ ֆիլմերում իր դերերով: