03/10/2015 14:29
«Բավարիա»-«Բորուսսիա» հանդիպման հավանական մեկնարկային կազմերը
Հոկտեմբերի 4-ին Մյունխենում «Բավարիան» սեփական հարկի տակ կընդունի Դորտմունդի «Բորուսսիային»։ Հանդիպումը տեղի կունենա Գերմանիայի առաջնության 8-րդ տուրի շրջանակում։
Դորտմունդյան ակումբն իր թվիթերյան էջի միջոցով ներկայացրել է թիմերի հանդիպման հավանական մեկնարկային կազմերը
«Բավարիա»՝ Նոյեր, Մարտինես, Բոատենգ, Լամ, Ալաբա, Ալոնսո, Տյագո, Գյոտցե, Կոստա, Մյուլեր, Լևանդովսկի։
«Բորուսսիա»՝ Բյուրկի, Հյումելս, Սոկրատիս, Գինտեր, Շմելցեր, Վայգլ, Գյունդողան, Կագավա, Ռոյս, Մխիթարյան, Օբամեյանգ։