03/10/2015 16:06
Վաղը Եղեգնաձորում կանցկացվի «Բերքի տոն 2015» ավանդական տոնահանդեսը
Արենի համայնքում այսօր անցկացվում է «Արենի գինու ավանդական 8-րդ փառատոնը», իսկ ահա վաղը` հոկտեմբերի 4-ին, Եղեգնաձոր քաղաքում կանցկացվի «Բերքի տոն 2015» ավանդական տոնահանդեսը: Տոնակատարությունը կմեկնարկի ժամը 11:00-ին` Եղեգնաձորի կենտրոնական հրապարակի և ամֆիթատրոնի տարածքում:
Ինչպես տեղեկանում են Վայոց ձորի մարզպետարանից, սպասվում է վայոցձորյան արևառատ բերք ու բարիքի ցուցադրություն և տոնական համերգ: