03/10/2015 10:38
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 3-5-ին, հոկտեմբերի 7-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունից:
Հոկտեմբերի 6-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 3-5-ին, 7-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 6-ի ցերեկը նույնքանով կբարձրանա:
Երևանում հոկտեմբերի 3-5-ին, 7-ի երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հոկտեմբերի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 16-18 մ/վրկ:
Հոկտեմբերի 3-ի ցերեկը սպասվում է +24 +26, երեկոյան՝ +20 +22, հոկտեմբերի 4-ի գիշերը՝ + 11 +13 աստիճան ջերմություն: