03/10/2015 16:30
Նադալն ու Ջոկովիչը 4 մլն դոլար են ստացել ցուցադրական հանդիպման համար
Նովակ Ջոկովիչ ու Ռաֆայել Նադալը, ովքեր երեկ Բանգկոկում ցուցադրական հանդիպման են մասնակցել, իրենց ներկայության համար ընդհանուր առմամբ 150 000 000 թայլանդական բատ են ստացել, որը հավասար է 4 100 000 ԱՄՆ դոլարի։
Միջոցառումը կազմակերպվել էր երկրի թենիսի ազգային ասոցիացիայի կողմից՝ տեղական իշխանությունների աջակցությամբ։
Հանդիպման նախօրեին թենիսիստները թայլանդական ավանդական կոստյումներով հանդիպել էին երկրի վարչապետ Պրայուտ Չան-Օչայի հետ, ում ղեկավարությամբ Թայլանդում անցյալ տարի զինվորական հեղաշրջում էր կատարվել։
Մարզիկները քաղաքական գործչին թենիսիռակետներ են նվիրել՝ փոխարենն ստանալով ոսկուց պատրաստված ազգային դիմակներ։