Մենք ճանաչում ենք Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, որի մաս Լեռնային Ղարաբաղը երբեք չի կազմել. Նախագահ

03/10/2015 20:00

Մենք ճանաչում ենք Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, որի մաս Լեռնային Ղարաբաղը երբեք չի կազմել. Նախագահ


Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում, հոկտեմբերի 1-ի մասնակցել է Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամի կողմից կազմակերպված քննարկմանը: Միջոցառման ընթացքում նախագահ Սարգսյանը հանդես է եկել ելույթով և պատասխանել է քննարկման մասնակիցներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի:

Հաշվի առնելով հանրության լայն հետաքրքրությունը, Panorama.am-ը դիմել է «Քարնեգի» հիմնադրամին և ՀՀ նախագահի աշխատակազմին՝ խնդրելով տրամադրել հանդիպման ձայնագրությունը և թույլատրել դրա սղագրության հրապարակումը: Շնորհակալ ենք բոլոր պատասխանատուներին ընթերցողի ցանկությունը ու մեր խնդրանքը հարգելու և փակ ձևաչափով քննարկումն, ի վերջո, հանրությանը հասանելի դարձնելու իրենց որոշման համար:

Ներկայացնում ենք ՀՀ նախագահի ելույթի տեքստը, իսկ հաջորդիվ կներկայացնենք նաև հարցուպատասխանի սղագրությունը:

Մեծարգո պարո՛ն Բըրնս,
Հարգարժա՛ն ներկաներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ինձ համար մեծ պատիվ է լինել այս հեղինակավոր ու ավանդույթներով հարուստ կառույցի՝ Քարնեգի հիմնադրամի հյուրը։ Ուրախ եմ, որ առիթ ունեմ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության ու միջազգային հարաբերությունների արդի խնդիրների շուրջ իմ մոտեցումներն ու մտահոգությունները կիսելու ակադեմիական այս լսարանի հետ՝ բաց ու անաչառ քննարկումների ակնկալիքով:

Նախորդ հարյուր տարիների մեծագույն ողբերգությունները` ավերիչ պատերազմները, ցեղասպանությունները, ծայրահեղականության և ահաբեկչության աննախադեպ աճը, ազգային և կրոնական ատելության վրա հիմնված բռնությունները գալիս են փաստելու, որ առանց խաղաղության ձգտման աշխարհը ինքնակործանման ճանապարհով կընթանա։
Խաղաղությունը հակասությունների բացակայությունը չէ, ինչն, անշուշտ, անհնար է։ Խաղաղությունն այդ հակասությունները խաղաղ ճանապարհով լուծելու կամքն ու կարողությունն է։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը առաջ է ընթանում հենց այս համոզումով։

Հարգելի՛ ներկաներ,

Հաճախ Հարավային Կովկասը դիտվում է որպես աշխարհաքաղաքական մրցակցության թատերաբեմ: Մյուս կողմից՝ տարածաշրջանում տարբեր դերակատարների շահերի առկայությունը կարելի է դիտել որպես հնարավորություն: Հայաստանն իր անկախության ակունքներից ի վեր որևէ պետության կամ կառույցի հետ հարաբերվելիս առաջնորդվել է ոչ թե «ընդդեմ»ի, այլ «հանուն»ի գաղափարախոսությամբ։ Այսպես, լինելով ՀԱՊԿի հիմնադիր անդամ, որի նախագահությունը ստանձնել ենք օրեր առաջ, մենք երկարամյա արդյունավետ համագործակցություն ենք ծավալել ՆԱՏՕի հետ, որի ակնառու վկայությունը բանակաշինության ոլորտում դաշինքի փորձի յուրացումն է, տարբեր խաղաղապահ գործողություններում Հայաստանի գործուն մասնակցությունը: Դառնալով ԵՏՄ անդամ՝ մենք նոր թափ են հաղորդել ՀայաստանԵՄ քաղաքական և տնտեսական մերձեցմանը՝ վերահաստատելով մեր այն թեզը, որ Եվրամիության և եվրասիական գործընկերների հետ հարաբերությունների համադրումը լիովին հնարավոր է: Ի դեպ, վերջին ժամանակներում այս գաղափարը սկսել է նյութականանալ ու հաճախ հնչեցվել մեր եվրոպացի գործընկերների կողմից: Ռուսաստանի հետ ունենալով շարունակաբար ամրապնդվող ռազմավարական համագործակցություն՝ մենք գերազանց հարաբերություններ ունենք Արևմտյան գրեթե բոլոր երկրների հետ։ Եվ վերջապես, լինելով աշխարհում առաջին քրիստոնյա պետությունը, մենք պատմական ու միջպետական սերտ կապեր ունենք բազմաթիվ մահմեդական երկրների հետ։

Այս ամենով հանդերձ, գաղտնիք չէ, որ, գտնվելով պատերազմի վերսկսման ամենօրյա սպառնալիքի ներքո, յուրաքանչյուր որոշման ելակետը մեր երկրի անվտանգության ապահովումն է, ինչը հաճախ պայմանավորում է մեր այս կամ այն ընտրությունը։ Լինելով փոքր երկիր՝ մենք չենք ցանկանում և չենք էլ կարող աշխարհը բաժանել բարեկամների և թշնամիների։ Մենք հիմնվում ենք էվոլյուցիոն և հավասարակշռված քաղաքականության վրա՝ այդպիսով նաև խնդիրներ չստեղծելով մեր տարածաշրջանում շահեր ունեցող երկրների համար և չդառնալով ճգնաժամի հերթական օջախ։
Կարծում եմ՝ նման մոտեցումը լիարժեքորեն տեղավորվում է 21րդ դարի տրամաբանության մեջ, ավելին՝ իրականությունը ցույց է տալիս, որ հակասությունների վրա հիմնված քաղաքական որոշումները, մեղմ ասած, բարերար չեն լինում տվյալ երկրների, ինչպես նաև ողջ միջազգային հանրության համար։ Մենք դրան մի շարք դեպքերում ականատես ենք եղել նաև բոլորովին վերջին ժամանակներում:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Այժմ հակիրճ անդրադառնամ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգային հարցերից մի քանիսին։ Թերևս, սկսեմ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից, որը վստահ եմ, ձեզ հետաքրքրում է առաջին հերթին:
Այն ծագել է դեռ խորհրդային տարիներին, երբ կենտրոնական իշխանության թուլացմանը զուգընթաց օրակարգային դարձավ ԼՂ հայ ազգաբնակչության ֆիզիկական գոյության հարցը: Ադրբեջանի խտրական քաղաքականության արդյունքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը զրկվեց իր բնօրրանում անվտանգ ապրելու հնարավորությունից։ Նրանց ինքնորոշման արդարացի պահանջներին հետևեց Ադրբեջանի ագրեսիվ արձագանքը, որն էլ հետխորհրդային ամենաարյունոտ հակամարտության բռնկման պատճառ դարձավ:

Այսօր Ադրբեջանը խնդիրը ներկայացնում է իբրև Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճ։ Ուզում եմ հատուկ շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք որևէ տարածքային հավակնություն չի ունեցել Ադրբեջանի հանդեպ: Ավելին՝ մենք ճանաչում ենք Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, որի մաս Լեռնային Ղարաբաղը երբեք չի կազմել: Սրանք իմ տեսակետները չեն, սրանք պատմական փաստեր են, հետաքրքրվողները կարող են ուսումնասիրել և համոզվել դրանցում:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական անվտանգության և ինքնորոշման անօտարելի իրավունքի իրականացման խնդիր է։ Ցավոք, այսօր առկա է հսկայական անդունդ ադրբեջանական իշխանությունների պատկերացումների և քաղաքակիրթ աշխարհում ընդունված նորմերի միջև: Եթե քաղաքակիրթ աշխարհում որևէ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման համար ստեղծվում են անհրաժեշտ պայմաններ, ապա Ադրբեջանը, իր նավթային եկամուտներից կուրացած, ամեն կերպ սեփական պատկերացումները փորձում է պարտադրել ոչ միայն Լեռնային Ղարաբաղին ու Հայաստանին, այլև միջնորդ երկրներին: Ահավասիկ՝ Շոտլանդիայի օրինակը. Մեծ Բրիտանիան Շոտլանդիային ընձեռում է ինքնորոշվելու իրավունք, այսինքն՝ որքան էլ թանկ է իր համար սեփական տարածքային ամբողջականությունը, Շոտլանդիայի ժողովրդին ինքնորշվելու և իր ճակատագիրը տնօրինելու իրավունք է տալիս. բայց չգիտես ինչու մտահոգված է Ադրբեջանի տարածքային ամբողջականությամբ: Զավեշտ է, բայց փաստ:

Չնայած 1994 թվականին հաստատված զինադադարին՝ Ադրբեջանը պարբերաբար գնդակոծել է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ նաև Հայաստանի սահմանամերձ շրջանները: Սակայն վերջին երկու տարիներին, Ադրբեջանի սադրիչ գործողությունները արձանագրել են լարվածության աննախադեպ աճ: Ավելին՝ այսօր Ադրբեջանը ձեռնամուխ է եղել խոշոր տրամաչափի զենքերից հրետակոծությանը, որին զոհ է գնում խաղաղ բնակչությունը: Չեմ կարող թաքցնել, որ սահմանին թույլ արտահայտված պատերազմ է ընթանում. դա բոլորդ եք տեսնում։

Մի փոքր շեղվելով՝ ուզում եմ նկատել, որ այս տարի՝ 2րդ աշխարհամարտի ավարտի 70ամյակի համատեքստում շատ են քննարկումները այդ և անցյալ դարի այլ պատերազմների պատճառների շուրջ: Եվ այդ պատճառների շարքում առաջնայնորեն խոսվում է պետական մակարդակով սեփական ժողովրդի գիտակցության մեջ այլ ազգի հանդեպ ատելության սերմանման, պատերազմ սկսելու անհրաժեշտության, սպառազինությունների մրցավազքի հրահրման մասին։ Ադրբեջանի քաղաքականությանը ծանոթ ցանկացած մեկը կհաստատի, որ այսօր հենց նման տարրերի վրա է հիմնվում Ադրբեջանի քարոզչությունը։ Կարծում եմ՝ շատերիդ է հայտնի Ադրբեջանի ղեկավարի այն հայտարարությունը, թե «Ադրբեջանի թիվ մեկ թշնամին աշխարհի հայերն են»: Եվ սա հայտարարում է երկրի ղեկավար, ոչ թե, ասենք, ըննդիմադիր գործիչ, ոչ թե խորհրդարանական, այլ ոչ ավել ոչ պակաս՝ երկրի նախագահը: Հենց նման հայտարարություններն են ծնում ռամիլ սաֆարովներ, որոնք հերոսացվում են սեփական երկրում քնած հայ սպային կացնահարելու համար։

Մենք իսկապես չունենք թշնամի պետություններ, առավել ևս՝ թշնամի ժողովուրդներ։ Ադրբեջանն էլ բացառություն չէ։ Մենք ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանը այլընտրանք չենք տեսնում, քանի որ ինձ համար թանկ է յուրաքանչյուր զինվորի կյանքը։ Եվ ոչ միայն հայ զինվորի... Ընդհանրապես ինձ համար թանկ է ցանկացած մարդկային կյանք:

Անշուշտ, այս հիմնահարցը ծառայեցվում է նաև ադրբեջանական իշխանությունների ներքաղաքական շահերին․ նախ Ադրբեջանի վարչակազմը խնդիր ունի արդարացնելու սեփական ռեժիմը, ռազմական ոլորտին ուղղվող հսկայածավալ միջոցները, երկրում տիրող՝ մարդու իրավունքների ծայրահեղ վիճակը: Բացի դրանից՝ նավթի գների անկմամբ և ադրբեջանական մանաթի արժեզրկմամբ, ավելի են սրվել երկրում սոցիալական խնդիրները և Ադրբեջանի ղեկավարության համար ստեղծված իրավիճակի ամենահեշտ բացատրությունը թշնամու գոյությունն է: Կարծում եմ՝ ինքնին խոսուն է Եվրոպական խորհրդարանի կողմից սեպտեմբերի 9ին ընդունված բանաձևում տեղ գտած այն գնահատականը, որ Ադրբեջանը վերջին տասը տարվա ընթացքում Եվրասիական տարածաշրջանում ժողովրդավարության ոլորտում ամենամեծ անկում արձանագրած երկիրն է։ Ի դեպ՝ Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև ԺՀՄԻԳը հրաժարվել են անգամ դիտորդներ ուղարկել Ադրբեջան գալիք նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ գտնելով, որ ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու համար այլևս չկան նախադրյալներ։

Այժմ, ուզում եմ հարց ուղղել ձեզ: Մի՞թե Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, որն ավելի քան 20 տարի ընթանում է ժողովրդավարության ուղիով, կարող է ապրել ավտորիտարիզմից դեպի բռնապետություն հաստատուն քայլերով ընթացող Ադրբեջանի կազմում։ Մի՞թե Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, որ արյան գնով տեր է եղել իր ֆիզիկական գոյության իրավունքին, կարող է նորից հայտնվել Ադրբեջանի կազմում. երկիր, որտեղ ատում են հայերին, որտեղ հայի արյուն թափողը հերոս է և ոչ մարդասպան։

Ես շատ կցանկանայի, որ Ադրբեջանը Եվրասիական տարածաշրջանում ժողովրդավարության ոլորտում ոչ թե ամենամեծ անկում, այլ վերելք արձանագրած երկիրը լիներ։ Այդ դեպքում, վստահ եմ, մենք կկարողանայինք գտնել այս հիմնահարցի լուծման բանալին և զերծ կպահեինք մեր տարածաշրջանը ևս մի կործանարար պատերազմից։

Հարգելի՛ ներկաներ,

Այս տարի համայն հայությունը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 100րդ տարելիցը, որը մեզ համար ոչ թե սգո, այլ վերածննդի խորհուրդ ունի։ Վերապրելով մարդկությանը հայտնի ամենադաժան աղետը՝ մենք կերտեցինք պետականություն, և այսօր Հայաստանն իր կարևոր ներդրումն է բերում առանց նման հանցագործությունների աշխարհի կառուցման ջանքերին: Մենք հետևողական ենք խնդիրը միջազգային օրակարգում պահելու և առավել արդյունավետ մեխանիզմների մշակման ուղղությամբ: Ահավասիկ՝ ՄԱԿի Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի նախաձեռնած և տասնյակ երկրների կողմից համահեղինակած՝ ցեղասպանությունների կանխարգելման և դեկտեմբերի 9ը որպես ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր սահմանելու վերաբերյալ բանաձևերը, ինչպես նաև ապրիլին Երևանում ընդդեմ ցեղասպանություն հանցագործության Գլոբալ համաժողովի անցկացումը, որը մենք մտադիր ենք դարձնել մշտական հարթակ։

Ապրիլի 24ին Հայաստանում բազմաթիվ բարձրաստիճան պատվիրակությունների մասնակցությամբ մենք հարգանքի տուրք մատուցեցինք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Գոհունակությամբ պետք է ասեմ, որ այս տարելիցի ուղերձն ու խորհուրդը դուրս եկան ազգային սահմաններից, և առաջադեմ մարդկությունը, Հայոց ցեղասպանության 100ամյակի համատեքստում, նորովի բարձրաձայնեց դատապարտման ու կանխարգելման կարևորության մասին: Մենք անկեղծ հավատում էինք, որ այս տարելիցը նաև հաշտության հանգրվան կդառնար ցեղասպանության ենթարկվածների և ցեղասպանությունն իրականացնողների ժառանգների համար: Եվ հենց այդ նպատակով ես դեռ անցյալ տարի Թուրքիայի նախագահին հրավիրել էի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը այցելելու Երևան: Սակայն վերջինս նախընտրեց անտեսել այդ հրավերը և, ինչպես հայթուրքական արձանագրությունների պարագայում, կորցրեց նաև այս հնարավորությունը:

Դրա փոխարեն Թուրքիայի ղեկավարները որդեգրեցին ժխտողականության բոլորովին նոր մարտավարություն, որը կոչ է անում երկու ժողովուրդներին հաշտվել: Իսկ հետաքրքիր է՝ ինչպե՞ս հաշտվել: Ասում ենք՝ ընդունեք ձեր անցյալը, և մեր երկրների հաշտեցումը սկսենք մաքուր էջից, ասում են՝ ոչ: Ասում ենք՝ մեզ համար ընդունելի է նաև հակառակ մեխանիզմը. հաշտվենք, սահմանը բացենք, դիվանագիտական հարաբերություններ հաստատենք, այնուհետև քննարկենք խնդրահարույց հարցերը, ասում են՝ ոչ և հրաժարվում վավերացնել արդեն իսկ ստորագրված արձանագրությունները: Որքա՞ն կարող են Թուրքիայի իշխանությունները միջազգային հանրությանը մոլորեցնել: Բոլորն էլ հասկանում են չէ՞ Թուրքիայի հայտարարությունների կեղծ բնույթը. այնպես են կոչ անում երկու ժողովուրդներին հաշտվել, կարծես իրենք դրա հետ կապ չունեն, դա վերաբերում է բոլորովին այլ երկու ժողովուրդների:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Մեր արտաքին քաղաքական օրակարգն, անշուշտ, չի սահմանափակվում այս ուղղություններով։ Մենք ակտիվ հարաբերություններ ենք զարգացնում Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի, Լատինաամերիկյան և արաբական աշխարհի երկրների հետ. մեր սահամանափակ հնարավորություններով հանդերձ՝ վերջին շրջանում դիվանագիտական ներկայացուցչություններ ենք հիմնել Ճապոնիայում, Վիետնամում, Ինդոնեզիայում, Մեքսիկայում։

Այս տարվա մարտին ես պետական այց կատարեցի Չինաստան, որի շրջանակներում ստորագրեցինք մի շարք կարևոր համաձայնագրեր: Ուրվագծվեցին տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացման հնարավոր նախագծեր, որոնք էապես կընդլայնեն հայչինական հարաբերությունները՝ նպաստելով տարածաշրջանի կայունությանն ու տնտեսական ողջ ներուժի օգտագործմանը։

Միաժամանակ, մենք փորձում ենք կամուրջներ ստեղծել Եվրասիական տնտեսական միության և մեր այլ գործընկերների միջև և ուրախ ենք, որ մեր այդ նախաձեռնությունը լուրջ դրական արձագանք է ստանում։ Բնականաբար, Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում կարևոր տեղ ունեն հարևան երկրները, և մենք մեծ ոգևորությամբ ընդունեցինք Իրանի և վեցյակի միջև համաձայնության կնքումը, որը թույլ կտա իրականացնել կասեցված ռազմավարական մի շարք ծրագրեր։

Մեր արտաքին քաղաքականության կարևոր բաղադրիչներից է մեր գործընկերների աջակցությամբ Հայաստանում բարեփոխումների իրականացումը։ Մանավորապես Եվրոպական Միության և դրա անդամ որոշ երկրների, ինչպես նաև ԱՄՆի աջակցությամբ վերջին տարիներին Հայաստանը զգալիորեն ամրապնդել է իր ժողովրդավարական ինստիտուտները, ազատականացրել տնտեսությունը, ամրապնդել մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության ոլորտները։ Եվ մենք շարունակելու ենք ակտիվ աշխատել այդ ուղղությամբ։ Սա ոչ թե անում ենք, որովհետև մեր արևմտյան գործընկերներին է հաճո, այլ անում են նրա համար, որ առաջին հերթին հենց մեզ է պետք:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Նորություն չի լինի, եթե նշեմ, որ պատմության ընթացքում միջազգային հանրության առջև ծառացած մարտահրավերների լուծման բանաձևերը հետագայում դարձել են միջազգային հարաբերությունները կարգավորող խաղի կանոններ: Եվ այսօր, անկասկած, մեզ նետված ամենամեծ մարտահրավերներից մեկը Մերձավոր Արևելյան ճգնաժամն է։ Մենք մեծ ցավ ենք ապրում Սիրիայի և Իրաքի բարեկամ ժողովուրդների համար, որոնք դեռ 100 տարի առաջ ապաստան տվեցին ցեղասպանությունից մազապուրծ հայորդիներին։ Դժվար է հավատալ, բայց այսօր՝ 21րդ դարում, այդ ժողովուրդները կանգնած են նմանօրինակ սպառնալիքների առջև։ Իհարկե, ծայրահեղական և ահաբեկչական ուժերի կողմից իրականացվող գործողությունների հետևանքով մեծապես տուժել է նաև տարածաշրջանի հայ ազգաբնակչությունը։ Նրանցից շուրջ 16 հազարն արդեն ապաստան են գտել Հայաստանում: Մեզ համար կրկնակի ցավալի է նաև ժամանակակից քաղաքակրթության բնօրրաններից մեկում մշակութային հուշարձանների ոչնչացումը, որը փորձ է՝ ջնջելու սերունդների և քաղաքակրթությունների միջև եղած կամուրջները:

Պետք է համատեղ ուժերով շարունակենք պայքարել այս չարիքի դեմ, պետք է ամրապնդենք միջազգային իրավունքի գործիքները, միջազգային կազմակերպությունները և խթանենք համագործակցությունը, որ պատմությունը չկրկնի իրեն, ու մեր սերունդները ցեղասպանական հանցագործությունների մասին կարդան միայն գրքերում։
Ամփոփելով՝ ուզում եմ հիշել ԱՄՆ Նախագահ Լինդոն Ջոնսոնի այն խոսքերը, որ խաղաղությունը հազարավոր մղոնների ճամփորդություն է, և այն պետք է անցնել քայլ առ քայլ: Հայաստանը պատրաստ է անցնել այդ ճանապարհը։

Հարգելի՛ գործընկերներ,

Եվ ամենավերջում, կարծում եմ՝ ավելորդ չի լինի, եթե հակիրճ անդրադառնամ նաև Հայաստանում արդեն երկու տարուց ավելի ընթացող մի գործընթացի, որն էական ազդեցություն կարող է ունենալ մեր երկրի հետագա զարգացման ճանապարհին: Խոսքս Սահմանադրական բարեփոխումների մասին է, որը մենք սկսել ենք 2013 թվականից: Այսօր արդեն գործընթացը հասել է Խորհրդարանական քննարկումների փուլ: Նախանցած շաբաթ այնպիսի տպավորություն էր Հայաստանում, թե ողջ հասարակությունը դարձել է Սահմանադրության լուրջ մասնագետ. օրեր շարունակ խորհրդարանում ընթանում էին բուռն բանավեճեր, դրանք ուղիղ հեռարձակվում էին ողջ երկրով մեկ, և սահմանադրությունը դարձել էր հասարակականքաղաքական բոլոր մակարդակների օրակարգի թիվ մեկ թեման՝ անգամ բակերում և մարդկանց բնակարաններում: Այս համատարած ակտիվությունը մեզ, իհարկե, ուրախացնում է, և մենք շարունակելու ենք նման բաց ու ընդգրկող աշխատաոճը: Այժմ բուն գործընթացի մասին:

Մեր նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների հիմնական նպատակներն են.
երկրում կայուն ժողովրդավարական համակարգի հաստատումը և իրավական պետության անկյունաքարը հանդիսացող իրավունքի գերակայության երաշխավորումը: Իմ կողմից ստեղծված մասնագիտական հանձնաժողովի ներկայացրած նախագծով փորձ է արվել լուծել իշխանության հակակշիռների զարգացման, իրավունքի և պատասխանատվության հավասարակշռման խնդիրները: Ասեմ, որ հանձնաժողովի կողմից առաջարկվել է կառավարման նոր` խորհրդարանական մոդել, որի նպատակն է առավել թափանցիկ և ժողովրդավար դարձնել պետության կառավարումը: Փոփոխությունների նախագծով բարձրանում է խորհրդարանի և կառավարության դերը, էապես ավելանում են խորհրդարանական փոքրամասնության լիազորությունները, մեծացվում է հասարակության դերակատարությունը պետական կառավարման գործում, դատական իշխանության, դատավորի անկախությունն ապահովող և երաշխավորող նոր ինստիտուտներ են ներդրվում և այլն:

Օրերս՝ 2015թ. սեպտեմբերի 11ին Վենետիկի հանձնաժողովը հրապարակեց իր 2րդ նախնական եզրակացությունը, որտեղ մասնավորպես նշված է. «Հայաստանի սահմանադրական հանձնաժողովի կողմից իրականացված աշխատանքը չափազանց բարձր որակի է և արժանի է աջակցության ու դրվատանքի: Վենետիկի հանձնաժողովի հետ անկեղծ երկխոսության և արգասաբեր փոխանակումների մթնոլորտը շարունակական է եղել և հնարավորություն է ընձեռել սահմանադրական հանձնաժողովին պատրաստել մի տեքստ, որն այժմ համապատասխանում է միջազգային չափանիշներին»:

Նման բարձր գնահատականն իրոք ոգևորում է մեզ: Այնուամենայնիվ, մենք փոփոխությունների ներկայացված նախագիծը չենք դիտարկում որպես դոգմա, պատրաստակամորեն քննարկումների շարք ենք անցկացնում քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների և բոլոր շահագրգիռ անձանց հետ: Այս պահին մենք ստացված մեծաքանակ առաջարկությունների մշակման փուլում ենք, և ես սպասում եմ, որ փոփոխությունների վերջնական փաթեթը ինձ կներկայացվի արդեն մոտ ապագայում:

Այսքանը որպես սկիզբ՝ պատրաստ եմ պատասխանելու ձեր հարցերին:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:47 Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում իրավիճակի մասին հարցեր․ Թովմասյան Այսօր, 12:27 Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ Այսօր, 12:17 Աշտարակ-Երևան ճանապարհին պարեկները կանգնեցնում են դեպի մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարներն ու շատերին չեն թողնում շարունակել ճանապարհը Այսօր, 12:15 «Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (Տեսանյութ) Այսօր, 12:10 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Այսօր, 12:08 Փակ է Երևան-Էջմիածին ճանապարհը Այսօր, 12:02 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ Լուսանկարներ Այսօր, 11:44 Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը Այսօր, 11:36 Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Այսօր, 11:31 Կիրանցի դպրոցում դասադուլ է Այսօր, 11:29 Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հասարակությունում, կրթության բացերի հետևանք են. ՄԻՊ Այսօր, 11:21 Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ Այսօր, 11:18 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է Այսօր, 11:16 Գառնի գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել Այսօր, 11:05 «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Տավուշում փաստահավաք աշխատանքների արդյունքները․ Քարտեզային տեսանյութ, փաստեր Այսօր, 10:55 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:50 Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրան Հարությունյանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը (Լուսանկարներ) Այսօր, 10:46 «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Հովհաննիսյան Այսօր, 10:44 Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՀՀ ոստիկանություն Այսօր, 10:41 Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել՝ «Հաղթանակ» այգու տնօրենը թքել է իրենցից մեկի դեմքին Այսօր, 10:36 Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը Այսօր, 10:33 Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով գալ Երևան (Տեսանյութ) Այսօր, 10:30 «Հողատու՛», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում․ Լուսանկարներ (Տեսանյութ) Այսօր, 10:27 Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդության ակցիաները. քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան Այսօր, 10:17 Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված Այսօր, 10:10 Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար Այսօր, 09:56 «Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին Այսօր, 09:54 «Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը Այսօր, 09:51 «Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել Այսօր, 09:50 «Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են» Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը Այսօր, 09:40 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում լուծարվում է սփյուռքի բաժինը Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց ապօրինի բերման ենթարկվածներին Այսօր, 09:37 «Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի 25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում 25/04/2024 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են 25/04/2024 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել 25/04/2024 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու 25/04/2024 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում 25/04/2024 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց 25/04/2024 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է 25/04/2024 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա 25/04/2024 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել 25/04/2024 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին 25/04/2024 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 25/04/2024 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին 25/04/2024 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» 25/04/2024 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել 25/04/2024 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» 25/04/2024 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է 25/04/2024 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց 25/04/2024 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ 25/04/2024 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան 25/04/2024 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր 25/04/2024 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ 25/04/2024 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան 25/04/2024 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր 25/04/2024 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն 25/04/2024 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան 25/04/2024 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում 25/04/2024 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 25/04/2024 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել 25/04/2024 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն 25/04/2024 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 25/04/2024 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը 25/04/2024 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը 25/04/2024 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 25/04/2024 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց 25/04/2024 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) 25/04/2024 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել 25/04/2024 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան 25/04/2024 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) 25/04/2024 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան 25/04/2024 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ 25/04/2024 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) 25/04/2024 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է 25/04/2024 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով 25/04/2024 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը 25/04/2024 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը 25/04/2024 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) 25/04/2024 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում 25/04/2024 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան 25/04/2024 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ

Տվյալ բաժնի վերջին նյութերը