03/10/2015 12:37
Նոր Սահմանադրությունը երեխաների ձայնը լսելի դարձնելու հնարավորություն է տալիս
Նոր Սահմանադրության նախագծում երեխաների իրավունքներին վերաբերող դրույթները մշակվել են մասնագիտական հանձնաժողովի կողմից և հանրային քննարկման դրվելուց հետո «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը դիմել է քննարկում իրականցնելու առաջարկով՝ հիմքում ունենալով այն մոտեցումը, որ Սահմանադրության մեջ ամրագրելով երեխաների իրավունքներին վերաբերող դրույթներ՝ այն մեկ քայլ առաջ կլինի սահմանադրությունում ամրագրված մոտեցումներից:
«Մասնագիտական քննարկումների շարք ենք ունեցել և այս քննարկման շրջանակներում ներկայացվում են արդեն այն առաջարկությունները,որոնք ձևավորվել են կոնկրետ այն դրույթների հետ կապված, որոնք վերաբերում են երեխայի իրավունքների պաշտպանության խնդիրներին:Առաջարկվում է նաև երեխայի պարտականությունների հետ ամրագրված կետեր, երեխաներին ծնողների իրավունքից զրկելու և սահամանափակելու, որոնք արդեն գործում են ընտանեկան օրենսգրքում»,-Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաղորդմամբ ասել է նախարար Արտեմ Ասատրյանը:
Եթե երեխայի իրավունքը ամրագրված է Սահմանդրության մակարդակում՝ որպես առանձին իրավունք, ապա դա ավելի լավ հնարավորություն է տալիս պաշտպանել երեխաների իրավունքները և այդպիսով խնդիրները կարևորվում է ամենաբարձր մակարդակով՝ դրանով երեխաներին տալով երաշխիքներ: Այլ կերպ ասած՝ երեխաների ձայնը լսելի դարձնելու հնարավորություն կտրվի:
Ներկայիս Սահմանադրությունում երեխաների խնդիրները ամրագրված են որպես մարդու իրավունքներ, իսկ եթե երեխայի իրավունքը ամրագրված լինի Սահմանդրության մակարդակով՝ որպես առանձին իրավունք, ապա այն ավելի մեծ հնարավորություն կընձեռի պաշտպանել երեխաների իրավունքները: