03/10/2015 12:05
Օբամա. ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Սիրիայի ընդդիմությանը
ԱՄՆ-ն Սիրիայի հակամարտության ռազմական լուծում չի տեսնում: Այս մասին Սպիտակ տանը ասուլիսում հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
«Սիրիայի հիմնախնդրի կարգավորումը քաղաքական լուծում է պահանջում: Մենք պատրաստ ենք աշխատել ՌԴ հետ՝ Սիրիայում քաղաքական տրանսֆորմացիայի համար: Ես այդ մասին ասել եմ Վլադիմիր Պուտինին, որ պատրաստ եմ իր հետ աշխատել, եթե նա ցանկանում է միջնորդ հանդես գալ Սիրիայի հիմնախնդրի քաղաքական լուծման գործընթացում»,- «Վեստի.ռու»-ի հաղորդմամբ՝ ասել է Օբաման:
Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ մերժում է Ռուսաստանի այն մոտեցումը, թե Ասադի դեմ մարտնչողները բոլոր ահաբեկիչներ են. «Ռուսաստանի համար նրանք բոլորը հավասար են, մենք համաձայն չենք այդ մոտեցման հետ: ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Սիրիայի ընդդիմությանը»: