04/10/2015 12:49
Հայկական բանակը կարող է պահպանել երկրի տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը. Բորդյուժա
«Ես կարծում եմ, որ ՀՀ ԶՈՒ պատրաստ են և կարող են ինքնուրույն պաշտպանել իրենց սահմանները: Հայկական բանակը կարող է պահպանել երկրի տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը»,- լրագրողների հետ զրույցում «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժության փակման ժամանակ հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Նրա խոսքով՝ անընդունելի է, երբ Հայաստանի սահմանների և խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից կիրառվում են ծանր զինատեսակներ:
«Դա անընդունելի է, և մեզ անհանգստացնում է այն, որ վերջին շրջանում ՀԱՊԿ անդամ ղեկավարների կողմից արված բոլոր հայտարարությունները անտեսվում են հարևան Ադրբեջանի կողմից»,- ասաց Ն. Բորդյուժան: