04/10/2015 12:56
Բոլոր միջազգային կառույցներն անպայման պետք է արձագանքեն տեղի ունեցածին, որպեսզի հետագայում կանխվի հնարավոր պատերազմը. Բորդյուժա
Հայաստանի տարածքում կա այն ամենը, ինչը թույլ կտա երկիրը պաշտպանել արտաքին թշնամուց, և որքանով ես եմ տեղյակ՝ ՀՀ ԶՈՒ-ն դա իրականացնում է փայլուն կերպով: «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժության փակման ժամանակ հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Նրա խոսքով՝անթույլատրելի է այն, ինչ կատարվում է հայ-ադրբեջանական սահմանին: «Ես կարծում եմ, որ այդ ամենը անթույլատրելի է, և միջազգային հանրությունը պետք է միջոցներ ձեռնարկի՝ հետագա սրացումները կանխելու համար, որպեսզի տարածաշրջանում ստեղծված լարված մթնոլորտը վերանա»,- ընդգծեց Ն. Բորդյուժան:
Շարունակելով խոսքը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ասաց, որ այն ֆոնի վրա, ինչ տեղի է ունենում Սիրիայում և Իիրաքում, թեժցնել ևս մեկ կետ, անընդունելի է ոչ միայն Հայաստանի, այլև բոլորի՝ այդ թվում ՀԱՊԿ և մյուս միջազգային կազմակերպությունների համար:
«Բոլոր միջազգային կառույցներն անպայման պետք է արձագանքեն տեղի ունեցածին, որպեսզի հետագայում կանխվի հնարավոր պատերազմը»,- ասաց նա:
Պատասխանելով հարցին, թե ՀԱՊԿ-ի միջամտությանհամար հարմար պահը ե՞րբ կլինի, Ն. Բորդյուժան ասաց, որ ՀԱՊԿ-ի շրջանակում գործում են համապատասխան մեխանիզմներ, պարտավորություններ և պայմանավորվածություններ, ըստ որի էլ պետք է շարժվեն անդամ պետությունները:
«Կամակերպության հավակնությունը կայանում է նրանում, որ մենք կարող ենք արձագանքել այն ժամանակ, երբ տվյալ պետությունն ի վիճակի չէ պաշտպանվել և իր անվտանգությունն ապահովել: Ըստ նախնական պայմանավովաությունների՝ այդ պետութունը դիմում է իր գործընկեր պետություններին, որոնք կայացնում են համապատասախն որոշումը՝ ըստ օգնության բնույթի. Դա կարող է լինել, տեխնիկական, ֆինանսական կամ ռազմական օգնություն: Ամեն ինչ կախված է ՀԱՊԿ անվտագության խորհրդի որոշումից»,- մանրամասնեց Ն. Բորդյուժան: