05/10/2015 18:44
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամներն այցելել են զորամասեր
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, հանձնաժողովի անդամներ Աբրահամ Մանուկյանը, Առաքել Մովսիսյանը, Արթուր Ստեփանյանը, Միքայել Մանուկյանը և Թևան Պողոսյանը օրերս այցելել են ՀՀ ՊՆ N հրթիռային զորամաս և ՀՀ ՊՆ դիպուկահարների դպրոց: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ մամուլի ծառայությունից:
Այցի նպատակն էր ծանոթանալ ՀՀ ԶՈւ կազմում ընդգրկված հարձակողական սպառազինությանը, զորքերի պատրաստականությանը, նյութատեխնիկական բազային և քննարկելու հրթիռահրետանային զինատեսակին առնչվող հարցեր:
Հրամանատարական կազմի հետ քննարկման ընթացքում ներկայացվել են զորամասի հնարավորությունները, իրականացվող բարեփոխումները, հարձակողական սպառազինության արդիականացման, կադրերի վերապատրաստման և նոր սպառազինությամբ համալրման ծրագրերը: