05/10/2015 15:17
ԱԺ-ից ոստիկանական բաժիններ է տարվել սահմանադրական բարեփոխուների դեմ ակցիայի 21 մասնակից
Ազգային ժողովի դիմաց շարունակվում է սահմանադրական բարեփոխումների դեմ «Չեք անցկացնի» նախաձեռնության ակցիան:
Քիչ առաջ ակցիայի մասնակիցները ցանկացան «Ոչ» գրությամբ պաստառ ամրացնել ԱԺ դարպասների վրա, ինչը վերածվեց քաշքշուկի:
Տեղում գտնվող ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը փորձեցին հարթել իրավիճակը:
Նրանք Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ համաձայնության եկան, որ պաստառը կհեռացվի դարպասի վրայից, քանի որ, ըստ ոստիկանության, այն փակցնելու համար քաղաքապետարանից հատուկ թույլտվություն է անհրաժեշտ:
Չնայած դրան՝ ակցիայի տասնյակից ավելի անդամներ բերման ենթարկվեցին ոստիկանություն:
Ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը: Նրա խոսքով՝ վարչական բերում է իրականցվել 21 հոգու նկատմամբ: Նրանք Երևանի ոստիկանական բաժանմունքներում են:
Նշենք, որ այսօր ԱԺ-ում քննարկվում է Սահմանադրական փոփոխությունների նախագիծը: