05/10/2015 15:41
Սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշումն ընդունվեց
Քիչ առաջ ԱԺ-ում քվերակության դրվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ներկայացված սահմանադրական բարեփոխումների նոր նախագծի փոփոխված տարբերակը հանրաքվեի դնելու համաձայնություն տալու մասին օրենքի նախագիծը:
Ու չնայած տարակարծություններին՝այն ընդունվեց 104 կողմ, 10 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Քվեարկության արդյունքները հայտարարելուց հետո նիստերի դահլիճում աղմուկ բարձրացավ: