05/10/2015 14:44
«Միջազգային պայմանագրերը չեն կարող գերակայություն ունենալ օրենքների նկատմամբ»
Ներկայացված նախագիծը, որը փոփոխությունների է ենթարկվել պատգամավորների առաջարկով, այն արժանացել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հավանությանն: Այսօր ԱԺ-ում սահմանադրական բարեփոխումների նոր նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում հայտարարեց ՀՀ Նախագահին առնթեր Սահմանադրական բարեփոխումների պետական հանձնաժողովի անդամ, հիմնական զեկուցող Վարդան Պողոյանը:
Նրա խոսքով՝ այդ առաջարկությունների մեծ մասը ներկայացրել են ինչպես ՀՅԴ, «Բարգավաճ Հայաստան», ՕԵԿ, այնպես էլ ՀԱԿ և «Ժառանգություն» խմբակցությունները: «Առաջարկություններ է ներկայացրել նաև անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը», -հայտարարեց Վ. Պողոսյանը:
Անդրադառնալով դժգոհություններին՝ վերջինս, որ քվերակության ընթացքում եղել է հնարավորություն լսել բազմաթիվ պատգամավորների կարծիքները, սակայն նրանց առաջարկությունների թիվն այնքան մեծ էր, որ հնարավոր չէր այս կարճ ժամանակահատվածում ուսումնասիրել և դրանք ներկայացնել նոր փաստաթղթում: «Առանձին պատգամավորների հետ տեղի են ունեցել շատ խորը մասնագիտական քննարկումներ»,- ասաց Վ. Պողոսյանը՝ շեշտելով, որ այդ քննարկումների արդյունքներն ամփոփվել են ներկայացված նոր փաստաթղթում:
Ինչ վերաբերում է սահմանադրական նախագծում ներկայացված հիմնական նոր փոփոխություններին, Վ. Պողոսյանը մանրամասնեց, որ դրանք վերաբերում են ինչպես ԸՕ այնպես էլ ընտրական ու մարդու իրավուննքներին:
«5 գլխից հանվել է միջազգային իրավունքի համապարտադիր նորմերի գերակայության մասին դրույթը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս դրույթը միանշանակ չընդունվեց ոչ հանրության, ոչ էլ մասնագիտական հանձնաժողովի կողմից, և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ձեռնպահ մնաց այդ դրույթը նոր Սահմանադրության մեջ ներառելուց»,- ասաց նա:
Վ. Պողոսյանի խոսքով՝ այդ հոդվածում ամագրված այն դրույթը, որ նոր սահմանադրության մեջ սահմանված է՝ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացրած միջազգային պայմանագրերը գերակայություն ունեն օրենքների նկատմամբ, ունեն գերակայություն նաև կիրառման տեսանկյունից: Վ. Պողոսյանը շեշտեց նաև, որ կարևորագույն փոփոխություն է կատարվել Սահմանադրական կարգի հիմունքների գլխում, ինչն, ըստ նրա, էական նշանակություն փոփոխություններից մեկն է համարվում:
«Մենք նպատակահարմար գտանք առանձնացնել նաև նոր հոդված, որը նոր Սահմանադրության 10-րդ հոդվածն է: Այստեղ խոսքը գնում է սեփականության բոլոր ձևերի ու երաշխավորման մասին: Այս հոդվածի առաջին մասի համաձայն՝ ՀՀ-ում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը: Իսկ երկորորդ մասում սահմանված է, որ պետության բացառիկ սեփականությունն են հանդիսանում ընդերքը և ջրային ռեսուրսները: Սրանով 10 և 11 հոդվածները մեկ միասնական ամբողջականություն են կազմում»,- հայտարարեց հիմնական զեկուցողը: