05/10/2015 13:11
ԱԺ նիստի օրակարագը փոխվեց. Նիստը մեկնարկեց
Քիչ առաջ ԱԺ-ում մկնարկեց հերթական քառօրյայն, որի ընթացքում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ներկայացրեց քվեարկության դրվելիք հարցերի օրակարգը:
Նա առաջարկեց քվեարկության դնել ներկայացված բոլոր այն նախագծերը, որոնք համապատասխան գլխադասային հանձնաժողովների կողմից դրական եզարկացության են արժանացել, հետաձգելու մասին որոշումը, ինչպես նաև՝ այլ օրակարգային փոփոխություններ կատարել:
Մինչ քվեարկությունը՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ինչպես միշտ, այս անգամ ևս իր դժգոհություններն արտահայտեց, հայտարարելով, թե պետք է այս նստաշրջանը բոյկոտել: Նա հայտարարեց, որ այս օրակարագում ներկայացված է Սահմանադրական բարեփոխումների նախագիծը, որը, ըստ նրա, ապազագային նախաձեռնություն է:
«Մենք գիտենք, թե 1995 թվականից հետո Հայաստանում ընտրություններն ինչպես են տեղի ունեցել, որի հետևանքով որքան մարդ է արտագաղթել Հայաստանից: Այս նախագիծը ևս մեր ժողովրդին մղելու է դեպի արտագաղթն ու աղքատությունը: Փաստորեն, այս իշխանությունների համար քիչ է 1,5 մլն արտագաղթը, որին այս նախագծով ուզում են ևս մեկ անգամ նպաստել, և ուզում են անել այնպես, որ նրանք, ովքեր գոյատևում են այստեղ, նրանք ևս արտագաղթեն»,- հայտարարեց պատգամավորը՝ շարունակելով, որ պետք է դեմ քվեարկել այդ նախագծին:
Մինչ Զարուհի Փոստանջյանը հորդորում էր բոլորին դեմ քվեարկել այդ նախագծին, նրա խոսափողը նորից անջատվեց:
Արդեն քվերակության ժամանակ նախագծերի հետաձգումների մասին որոշմանը կողմ քվերակեց պատգամավորներից 108-ը, դեմ՝ 3-ը, ձեռնպահ՝ 6-ը:
Քվեարկության դրվեց նաև ԱԺ 5-րդ գումարման 8-րդ նստաշրջանի օրակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որին կողմ քվերակեց 106, դեմ՝ 6 պատգամավոր. որոշումն ընդունվեց:
Քվերակությունից հետո վարման կարգով ելույթ ունեցավ նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ով իր անունից խնդրեց նիստի օրակարգում ընդգրկել նաև Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ հարցեր, որի շուրջ առաջարկեց նաև խորհրդարանական լսումներ հրավիրել:
«ԵԽԽՎ-ում ստեղծվել է բավականին լուրջ վտանգ: Մոտ ամիսների ընթացքում կընդունվի մի զեկույց, որը մեծ հարված կհասցնի Ղարաբաղի ու Հայաստանի շահերին: ԱԺ նախագահին առաջարկում եմ գիտակցել իրավիճակի լրջությունն ու հնարավոր սրացումները և խորհրդարանական լսումեր հրավիրել, որտեղ կքննարկվի այդ նախագիծը: Սա ևս անհետաձհելի նախագիծ է»,- աաց նա՝ որին ի պատասխան Գ. Սահակյանն առաջարկեց այդ հայտարարությունը հնչեցնել ԱԺ հայտարարությունների ժամին: «Մենք առաջնորդվում ենք կանոնակարգով»,- եղավ Գ. Սահակյանի արձագանքը:
Ազատ դեմոկրատական Խաչատուր Քոքոբելյանն էլ առաջարկեց Սահմանադրական բարեփոխումների մասին նախագիծը հանել այս նիստի օրակարագից: «Հաշվի առնելով, որ սահմանադրությունն այն փաստաթուղթը չէ, որ առանց իմանալու ընդունվի, առաջարկում եմ Սահմանադրության քվերակությունն այսօր չարվի, որպեզի հնարավորություն ունենանք ավելի լայն քննարկումներ կազմակերպել»,- նշեց Քոքոբելյանը, որի առաջարկը ևս մերժվեց:
«ԱԺ-ն ընդունել է առաջարկ, ըստ որի առաջիկա քառօրյայի նիստում պետք է այն քննարկվի ու քվեարկության դրվի: Այստեղ որևէ կանոնակարգի խախատում չկա, և մենք այդ կանոնարագով ենք առաջնորդվում»,- արձագանքեց ԱԺ նախագահ Գ. Սահակյանը՝ հավելելով, որ որևէ բաց կողմ այդ առումով չի մնացել:
Դժգոհություններ ուներ նաև ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ով դիտողություններ անելով՝ հայտարարեց, որ պատգամավորներին չեն ներկայացվել այն առաջարկությունները, որոնք սահմանադրական նոր նախագծում չեն ներառվել.
«Այսպես չի կարելի, դուք մարդկանց ձեռք եք առնում: Չենք ալարել ու հայեցակարգից սկսած 102 առաջարկ ենք ներկայացրել, բայց դրանց մասին ամփոփագրում ոչինչ ներառված չէ: Խոսքը վերաբերում է մասսայական հարցադրումներին, գոնե վեր կացեք ու ասեք, որ մերժում եք»,- նեղսրտեց Բագրատյանը:
Կրկին խոսք ուզեց նաև Զարուհի Փոստանջյանը. «Այսօր վերջին բոլշևիկն իր ճամբարում հավաքել է ՀՀ ԱԺ պատգամավորներին ու քաղաքական ուժերի ներկայացուցիչներին և այդ բոլշևիզմով, անունն էլ հանրաքվե դնելով, ցանկացնում են մեր ժողովրդից կրկին գողանալ իշխանությունը: Ցավալին այն է, որ այդ բոլշևիզմի ճամբարում հայտնվել են այն մարդիկ, ովքեր գիտեն, թե ով է այդ բոլշևիկը, և թե նրանք՝ ովքեր գիտեն, թե ինչ են ուզում անել այս նախագծով: Այդ բոլշևիկն այն անձն էր, որը 2008 թվականի ընտրություններից հետո համամիտ էր, որ ժողովրդի նկատմամբ կիրառեն ուժ»,- հայտարարեց պատգամավորը, որին ի պատասխան ԱԺ փոխխոնակ Էդուրարդ Շարմազանովը արձագանքեց.
«Տիկին Փոստանջյան, սա շուկա չէ, և Ձեր ժամանակը սպառվեց»:
Քվեարկության դրվեց հերթական նիստի օրակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որն ընդունվեց 108 կողմ, 6 դեմ, 6 ձեռնպահ քվեարկությամբ: