05/10/2015 17:15
Բերման ենթարկված ակտիվիստներին ազատ են արձակել
ԱԺ շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ակտիվիստները, որոնք բերման էին ենթարկվել Ոստիկանության Արաբկիր բաժին, ազատ են արձակվում: Այս մասին հաղորդում է Aysor.am-ի թղթակիցը՝ նշելով, որ այս պահի դրությամբ 21 բերման ենթարկված ակտիվիստներից 4-ին արդեն ազատ են արձակել:
Հիշեցնենք, ԱԺ-ում ընթացող քվեարկությանը զուգահեռ՝ Սահմանադրության նոր նախագիծը հանրաքվեի դնելու հարցի վերաբերյալ, «Չեք անցկացնի» նախաձեռնությունը բողոքի ակցիա էր իրականացնում ԱԺ շենքի դիմաց: Որոշումն ընդունելուց հետո իրավիճակը Բաղրամյանում լարվեց, որի արդյունքում 21 ակտիվիստ բերման ենթարկվեց Արաբկիրի բաժին: