05/10/2015 12:41
Պաշտոնական. Բրենդան Ռոջերսը պաշտոնանկ է արվել
Անգլիական «Լիվերպուլը» իր զբաղեցրած պաշտոնից հեռացրել է թիմի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսին: Այդ մասին հայտնում է «մերսիսայդցիների» պաշտոնական կայքը:
Հյուսիսիռլանդացի մասնագետը պաշտոնանկ է արվել Պրեմյեր լիգայի 8-րդ տուրում «Էվերթոնի» հետ կայացած «մերսիսայդյան» դերբիից հետո, որնց ավարտվել է 1:1 հաշվով:
«Լիվերպուլի» հետ Ռոջերսն աշխատեց 3 տարի ու 4 ամիս: Անգլիայի առաջնությունում նրա գլխավորությամբ թիմն անցկացրել է 122 խաղ, տոնել է 63 հաղթանակ, զիջել է 29 անգամ և 30 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի արդյունքով: