05/10/2015 15:00
«ՀԷՑ»-ը կգնա առողջացման. Գագիկ Մակարյան
«ՀԷՑ-ի և Տաշիրի գործարքից կշահի ժողովուդրը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը` անդրադառնալով «Տաշիր» ընկերության և «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության միջև առուվաճառքի փաստին:
«Հայաստանի գործատուների միության և իմ վերաբերմունքը դրական է»,- ասաց նա և նշեց, որ այս գործարքով էլէներգիայի ցանցը ազատվեց ռուսական ատկատներով աշխատող համակարգից, կարևոր է նաև այն, որ գնորդը հայ է:
«Տաշիր» իր ներդրումներով կնպաստի համակարգի բարձրացմանը: «ՀԷՑ»-ը կգնա առողջացման, որակը կբարձրանա»,- ասաց Գ. Մակարյանը ու շեշտեց, որ միշտ խոսվել է էլէներգիայի գնի մասին, սակայն որակի մասին չի խոսվել:
Մակարյանը հույս հայտնեց, որ «Տաշիր» ընկերության գնումից հետո արդեն ուշադրություն կհատկացվի տեխնիկական մասին ու որակին, կփոխի տրանսֆորմատորները, ապահովիչները, քանի որ ՀՀ էլեկտրաէներգիայի որակը չի համապատասխանում միջազգային ստանդարտներին: