05/10/2015 10:55
Շիրակ գյուղում գայլերը հոշոտել են ոչխարներին
Հոկտեմբերի 4-ին Շիրակի մարզի Շիրակ գյուղում գայլերը հոշոտել են ոչխարների: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի գյուղապետ Խորեն Հարությունյանը՝ մանրամասնելով, որ այդ օրը գայլերը խոշոր վնասներ են հասցրել 4 գյուղացու:
Գյուղապետի խոսքով՝ նախօրեին պարզվել է, որ Շիրակ գյուղի 7-րդ փողոցի թիվ 9 տանը հարակից անասնագոմում հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը տեղի է ունեցել գայլերի հարձակում, ինչի հետևանքով հոշոտվել է Ք. Ա.-ի՝ 27 (վիրավոր 8), Հ. Գ.-ի՝ 12 (վիրավոր 3), Մ. Պ.-ի՝ 2 և Վ. Թ.-ի՝ 2 ոչխար:
Գյուղապետը նշեց, որ ընդհանուր առմամբ վնասի չափը կազմվել է 1.700.000 դրամ: