05/10/2015 17:01
Տ. Ուրիխանյանն ու մյուսները. Ովքե՞ր են դեմ քվեարկել սահմանադրական փոփոխություններին
Ինչպես և նախապես հայտարարել էր իր ելույթում, «Ալյանս» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ԱԺ-ում տեղի ունեցած քվեարկությանը մասնակցելով «դեմ» քվեարկեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշմանը:
Հիշեցնենք, քվեարկությանը 10 պատգամավոր է դեմ քվեարկել նախագծին՝ Տիգրան Ուրիխանյանը, Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը, Զարուհի Փոստանջյանը, Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Ստեփան Դեմիրճյանը, Գագիկ Ջհանգիրյանը , Հեղինե Բիշարյանը, Իշխան Խաչատրյանը: