05/10/2015 10:46
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հոկտեմբերի 5-ին, 7-ին, 8-ին և 9-ին‵ շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Իսկ հոկտեմբերի 6-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 5-ին կնվազի 2-3 աստիճանով, 6-ի ցերեկը, 7-ի գիշերը նույնքան կբարձրանա, 7-ի ցերեկը, հոկտեմբերի 8-ին և 9-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով: