05/10/2015 12:49
Իրանի նախագահի առաջին տեղակալն առաջիկայում կայցելի Հայաստան
«Հայաստանից Իրան ներկրվող էլեկտրաէներգիայի ծավալները կմեծանան: Այս մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ տեղեկացրել է ԻԻՀ նավթի նախարար Բիժան Զանգանեն:
Իրանի նավթի նախարարը Թեհրանում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ ունեցած հանդիպման ավարտին լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով էներգետիկայի ոլորտում հայ-իրանական համագործակցության հեռանկարին, նշել է. «Հանդիպման ընթացքում քննարկել ենք Իրանից Հայաստան արտահանվող գազի ծավալների մեծացման հարցը, գազի ծավալների մեծացման պարագայում Հայաստանից Իրան արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալները ևս կմեծանան»:
Իրանի նավթի նախարարը տեղեկացրել է, որ մոտ ապագայում Հայաստանի վարչապետի հրավերով Երևան կայցելի ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին: